Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյան
Գեղարքունյաց թեմի առաջնորդ
● Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1982թ․, ք․Էջմիածնում։ Ավազանի անունը՝ Հայկ։
1989-1999թթ․ -Էջմիածնի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոց։
1999-2005թթ. -Գևորգյան Հոգևոր Ճեմարան։
● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
2004թ․-սարկավագ՝ ձեռամբ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի։
2007թ․- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։
2015թ․- մասնավոր վարդապետության 4 աստիճաններ, ձեռամբ՝ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի։ (Վարդապետական թեզ՝ «Կարապետ Տեր-Մկրտչյանի մանկավարժական հայացքները»)։
2024թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ։
● Պաշտոնավարություն
2007թ․ -Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։
2008թ.- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ։
2009-2010թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, որպես դասախոս։
2010-2011թթ. - Դիվանատան Ժողովական գրասենյակի տնօրեն։
2011-2013թթ․ -. Փարիզի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ։
2013-2019թթ.- Մայր Աթոռի փոխդիվանապետ։
2019թ․-ից - Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։
2024թ․-ից - Գեղարքունյաց թեմի առաջնորդ։